ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ Արտակ Զեյնալյանը շրջել է հիմնարկում, ՔԿՀ ծառայողների աշխատասենյակներում, բուժկետում, գրադարանում, խոհանոցում, զբոսահրապարակում և նկուղային հարկում:
Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրների լուծման ու պահման պայմանների բարելամանն վերաբերյալ: