Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ օգոստոսի 20-ին կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի՝ էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել.
«Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»,- ասված է պարզաբանման մեջ: