Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: