Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերջին օրերին հավի ձուն արդեն իսկ թանկացել է 5 դրամով: Սովորաբար, դեկտեմբերին և Զատիկի օրերին Հայաստանում ձվի պահանջարկը մի քանի անգամ մեծանում է, և դա բավարարելու համար խոշոր խմբաքանակներով ձվի ներմուծում է իրականացվում, հիմնականում` ձու արտադրող ընկերությունների կողմից, ինչը թույլ չի տալիս, որ ձվի գինը կտրուկ աճի:

 
Այս դեկտեմբերին ներմուծված ձվի մեծ ծավալներ նկատելի չեն: Նման իրավիճակը երկար պահպանվելու դեպքում կանխատեսվում է, որ ձվի գինը կարող է հասնել մինչև 100 ՀՀ դրամի»: