www.panorama.am Երևանյան խանութներում ձուն թանկացել է մինչև 20 դրամով: Սա են ցույց տվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի վերջին մեկշաբաթյա ուսումնասիրությունները:

 

ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ին հայտնեց, որ համաձայն չէ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն հիմնավորմանը, թե թանկացման պատճառը կերի բարձր գներն են:

 

Պիպոյանի խոսքով, կազմակերպությունը շարունակելու է շուկայի ուսումնասիրությունը, խնդիրը պահելու է ուշադրության կենտրոնում: Իսկ մինչ այդ ձվի թանկացման պատճառների իր տարբերակն է ներկայացնում.
«Իրականությունն այն է, որ մի քանի ընկերություններ դիմել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն' ձու ներկրելու համար: Այսինքն, թանկացումը պայմանավորված է հանգամանքով, որ արտադրանքի ծավալները քիչ են, պահանջարկը' շատ, այսինքն կարելի է թանկ գնով իրացնել, ինչն էլ արվում է»:

 

ՀԿ նախագահը մտահոգություն ունի, որ ձուն հնարավոր է ներկրվի նաև Թուրքիայից, քանի որ արդեն նախարարի հրաման կա, որով թույլատրվում է Թուրքիայից բացի երկու օրական ճտերից, այլ սննդամթերք ևս ներկրել:
«Հիմա արդեն ամեն մթերք, ցավոք սրտի, կարելի է Թուրքիայից բերել: Չի բացառվում, որ այս երկրից էլ ձու ներկրվի»,-ասաց ՀԿ նախագահը:

 

Մանրամասները` այստեղ