Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեւանում հետիոտների վրաերթերի հետեւանքով մահվան դեպքերի թիվը նվազել է շուրջ 1/3-ով:
2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը Երեւանում գրանցվել է հետիոտնի վրաերթի 678 դեպք, որի պատճառով զոհվել է 56 մարդ, 693-ը՝ վիրավորվել:
2020թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 վրաերթի դեպք՝ 32 զոհ, 426 վիրավոր: Դեպքերը նվազել են 250-ով, զոհերի թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 267-ով:
Անցած տարվա ընթացքում քաղաքապետարանի ծրագրով 100 հետիոտնային անցում կահավորվել է գիշերային լուսավորությամբ, ինչը նվազեցնում է ողբերգական վթարների ռիսկը: Բացի դրանից, 18 անցում («զեբր») անցել են «հետիոտնի կանչ»-ի ռեժիմի:
Այդուհանդերձ, պետք է փաստել նաեւ, որ վիճակագրության դրական փոփոխության հարցում զգալի ազդեցություն է թողել կորոնավիրուսի համավարկը՝ իր ածանցյալ ազդեցությամբ (մարդկային հոսքերի պասիվացում, եւ այլն)»: