ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից տարածքների նվիրաբերությունը կառավարությանն ավարտված է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:
«Մենք օրենքով սահմանված կարգով դիմել ենք կառավարությանը եւ այն նվիրաբերել ենք կառավարությանը: Դրանից հետո պետական լիազոր մարմինները եւ կառավարությունը պետք է կայացնեն համապատասխան որոշում՝ նվիրաբերությունն ընդունելու համար: Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերությունն ավարտված է»,-ասաց նա:
Հարցին` պարզե՞լ են, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը ձեռք բերել այդ տարածքները, նրա պաշտպանը պատասխանեց. «Ստուգումներ են արել 1990-ական թվականներից սկսած, խոշորացույցով նայում են նրա եւ իր հարազատների գործողությունները: Կոնկրետ տարածքի հետ կապված բացարձակ չկա մի դրվագ, որ այն ձեռք է բերվել ոչ օրինական հիմքով»: