Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 6, ապօրինի ծառահատման 3, անձի առեւանգման, բնակարանային գողության, ընտրական իրավունքի խախտման եւ սպանության սպառնալիքի 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, խոշտանգման, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու եւ քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության 2, ապօրինի ծառահատման եւ ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: