Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու' 5, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, թմրամիջոցի մաքսանենգության, պատմամշակութային արժեքները վնասելու, կաշառք տալու ու զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: