Կառավարությունն ընդունեց որոշում, որով առողջապահության ոլորտի շուրջ 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի:
«Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Միաժամանակ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի իրականացման արդյունքում մարզերում գործող կազմակերպություններում աշխատողների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ»,- ասաց Թորոսյանը: