Օրերս Երևանում առեւանգել և բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի՝ 13-ամյա անչափահասին սիրահետելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։
Առեւանգման մեջ կասկածվում է աղջկա հայրը, որն իր ընկերոջ հետ Հանրապետության հրապարակից առևանգել է տղային, տեղափոխել Շենգավիթ ու ծեծել։ Դեռահասի պատմելով՝ նաև վերցրել են նրա հեռախոսն ու ձեռնոցները։
Մինչ այդ ևս՝ անչափահասի հայրն ու դեռահասը զրուցելու հնարավորություն ու առիթ ունեցել են, որի ժամանակ հայրն արգելել է շփվել իր՝ 7-րդ դասարանում սովորող դստեր հետ։
Տղան, ըստ տեղեկությունների, աղջկա նկարներից պատրաստել է պոռնկագրական նյութեր և համացանցի միջոցով տարածել է իրենց մտերիմների շրջանում։