Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանի մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմանները։

«Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումն ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա»,-ասաց Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ առաջիկայում պաշտպաններն ավելի մանրամասն փաստերով հանդես կգան, ապա հավելեց. «Ովքեր մեղք են գործել, հանցանք են գործել, պիտի պատասխան տան»։