Ֆիլիպինները պատուհասած «Հահյան» հզոր թայֆունի հետևանքով Տակլոբան քաղաքում զոհվել է 10.000 ավելի մարդ. ևս 300 հոգի զոհվել է Բասեյ քաղաքում, իսկ անհետ կորածների թիվը հասել է 2 հազարի։ Տարհանվել կես մլն մարդ։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Associated Press-ին հղումով, բնական աղետի հետևանքով ծովի ալիքները բարձրացել են մինչև 6 մ, իսկ քամու արագությունն էլ կազմել է 235 կմ/ժ, ինչի հետևանքով ֆիլիպինյան կենտրոնական 6 կղզիների վրա լայնամասշտաբ ավերածություններ են տեղի ունեցել։
Ֆիլիպինների կառավարությանն իրենց օգնությունն են առաջարկել ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները։