Նախօրեին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկեց հեղինակություն Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Իսկ ի՞նչ է արել Արամ Վարդանյանը:

Ըստ մեղադրանքի` նա կազմակերպել է մի քաղաքացու առեւանգումը եւ ծեծել, որից հետո այդ քաղաքացին վախից փախել է Հայաստանից: Իսկ ո՞վ է այդ քաղաքացին: Նա Մամիկոն Բագրատունին է, որի նախաամուսնական ազգանունը Զոհրաբյան է եղել: Նրա հայրը՝ Սուրեն Զոհրաբյանը, ահա, թե ինչ է պատմել լրատվամիջոցներին. «Իմ որդու անունը Մամիկոն է, Զոհրաբյան, տարան սարքեցին Բագրատունի Մամիկոն, եկան տարան ու պսակեցին.. իմ տնից տարան, ես երդվում եմ իրենք եկան, տարան»:Նկատեցի՞ք: Աղջկա կողմնակիցները գնացել են Մամիկոնի ձեռքը խնդրել ու տղային տարել իրենց փեսա սարքել: Այո, հենց այդպես էլ պատմում է հայրը:

…Հիմա փորձենք գլուխ հանել, թե ինչ կապ ունի, այսպես ասած, հարս գնացած Մամիկոն Բագրատունին Վստրեչի Ապերի հետ: Պարզվում է՝ այս երիտասարդը ուրիշների կանաց եւ աղջիկների հետ ինչ-որ շահագրգռվածությամբ հարաբերվելու մեծ փորձ ունի: Ինչպես ալֆոնսը. մարդ, ով փորձում է սիրահետել հարուստ կանանց, նրանց հետ կապեր հաստատել ու ապրել նրանց հաշվին: Համենայնդեպս, արդեն շրջանառվում են նրա նամակագրությունները տարբեր կանաց հետ, հիմնականում կոնկրետ շահով թելադրված, մոլորեցնելու բովանդակությամբ: Ի թիվս այլոց կանաց` Բագրատունու ծուղակում է հայտնվել նաեւ Ապերի՝ Արամ Վարդանյանի եղբոր աղջիկը, որի պատճառով էլ նա հայտնվել է Ապերի ուշադրության կենտրոնում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։