Քիչ առաջ մեկնարկեց Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի գործով դատական նիստը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց Արամ Վարդանյանի դատաքննության փուլը անցկացնել դռնփակ:

Այս մասին միջնորդություն է ներկայացրել Արամ Վարդանյանի պաշտպան Լուսնե Սահակյանը՝ պատճառաբանելով, որ  գործում եղած տեղեկությունները վերաբերում են տուժողի և մեղադրյալի անձնական կյանքին: 

Նշենք, որ նախորդ՝ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած դատական նիստին դատավորը բավարարել էր տուժողի պաշտպանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ այն նպատակով, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը ծանոթանա մեղադրական եզրակացությանը։

Ըստ մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին, Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: