Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին Արշակյանն առաջարկեց հանդիպել հունվարին ու քննարկել խնդիրը։ Բեռնափոխադրողներն ասացին, որ իրենք արդեն իսկ մեկ տարի կորցրել են՝ պատասխանի սպասելով, սակայն, համաձայնեցին առաջարկին։
Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են հունվարի 1-ից տեղի ունենալիք հարկային փոփոխություններից: Նրանք նշեցին, որ այժմ փաստաթղթավորումների ավելի մեծ ծավալ պետք է ներկայացնեն, որը իրենք չեն կարող իրականացնել: Ըստ նրանց` ավելացել են նաև հարկերը: