«Հրապարակ» թերթը գրում է. «Լեւոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր, ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։
Նրա թեկնածությունն առաջադրել է Վազգեն Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել։ Երեկ վերջապես ձեւավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 անդամ։ Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ՝ ենթադրաբար՝ դարձյալ Վազգեն Մանուկյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում