Մարտի 17-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը (կառուցված՝ 1800-ական թթ., վերակառուցված՝ 2012թ.) քամուց քշվել է (200 քմ):
Դեպքի վայր է մեկնել Կոտայքի ՄՓՎ ԲՊ բաժնի պետը:
Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վնասվել է եկեղեցու թիթեղյա տանիքը (192 քմ) և քարե գմբեթը՝ ամբողջությամբ: