ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 3-ին' ժամը 14.16-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի» տանիքի թիթեղները քամու հետևանքով պոկվել են և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է փրկարարներ ի օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է տանիքի մոտ 200 քմ հատվածը (որից մոտ 175 քմ պոկվել է):