ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 25-ին, ժամը 09:39-ին տեղեկատվություն է ստացել այն մասին, որ մարտի 24-ին Քաջարան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է 1-ին թաղամասի տներից մեկի տանիքը (մոտ 45 քմ ), որից 35 քմ՝ մետաղյա, 10 քմ՝ ասբոշիֆերի, և փլուզվել' տան պարսպի պատը՝ մոտ 13 քմ:
Վնասվել է նաև նույն թաղամասի տներից մեկին կից անասնագոմի տանիքը՝ մոտ 25 քմ, որից 10 քմ-ը՝ ասբոշիֆերյա, իսկ 15 քմ՝ մետաղյա (ընդհանուր տանիքի մակերեսը՝ մոտ 50 քմ):