Անցած գիշեր Ստավրոպոլում մոլեգնած տարերքը, ըստ նախնական տվյալների, ավերել է ավելի քան մեկուկես հազար տների տանիքներ, որտեղ մոտավորապես 8 հազար մարդ Է ապրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրամասի նահանգապետի մամուլի ծառայությունը:
«Տուժել է 27 բնակավայր, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 70 հազար մարդ: Շարունակվում է պատճառված վնասի գնահատումը»,-ասել են մամուլի ծառայությունում:
Սաստիկ քամու, անձրեւի եւ կարկուտի պատճառով կտրվել են էլեկտրահաղորդման գծերը, տեղի Է ունեցել ջրի եւ գազի մատակարարման անջատում: Տարերքից տուժել են Ալեքսանդրովսկի, Բուդյոնովսկի, Գեորգիեւսկի, Կուրսկի, Կոչուբեեւսկի, Նովոսելիցկի, Միներալովոդսկի եւ Պրեդգոռնի շրջանները, ինչպես նաեւ Ժելեզնովոդսկ քաղաքը:
Վթարային ծառայությունները փոթորկի հետեւանքների վերացմանը ձեռնամուխ են եղել դեռ գիշերը:
Տարածաշրջանի առողջապահության նախարար Վիկտոր Մաժարովի խոսքով՝ կարկուտից տուժել Է 28 մարդ, նրանցից հինգը հոսպիտալացվել են: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տուժածներին անհրաժեշտ օգնություն Է ցուցաբերվում»,-նշել է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: