ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 19-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացել, որ հունիսի 18-ին-ին, ժամը 20.00-ի սահմաններում, քամուց պոկվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Միրոյան փողոցի թիվ 30 տան պատշգամբի տանիքը:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ քամուց պոկվել է Ս. Մ.-ին տան պատկանող պատշգամբի տանիքի պլասմասե թիթեղները (մոտ 50 քմ):

 

Հունիսի 19-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ հունիսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, քամուց պոկվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կլպեյան փողոցի թիվ 25 տան և անասնագոմի տանիքները:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ քամուց մասամբ վնասվել է Հ. Ն.-ին պատկանող տան (մոտ 15 քմ) և անանսնագոմի տանիքները (մոտ 43 քմ):