ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 25-ին' ժամը 22.39-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Երևանի Հ. Բաբաջանյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքը (12 քմ): ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 25-ին' ժամը 20.21-ին ստացվա ծ մեկ այլ ահազանգով հայտնի է դարձել, որ ուժեղ քամուց Երևանի Նալբանդյան փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է' վնասելով էլեկտրական լարերը: Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Մ. Հ.-ին պատկանող տան տանիքը (150 քմ):