ՀՀ ԱԻՆ-ում մարտի 17-ին' ժամը 12.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պոկված տանիքից ապամոնտաժել են 1քմ հատված:
Մեկ այլ տեղեկատվության համաձայն, մարտի 17-ին' ժամը 11.46-ին, հաղորդում է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը. Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն ամրացրել են տանիքի մոտ 20 քմ հատվածը: