Թուրքիայի Անթալիա նահանգում հոկտեմբերի 19–ին ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասն են հասցրել։

Ինչպես հայտնում է Ensonhaber-ը, ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, մզկիթի մինարեթներ, շրջել կանգառները, վնասել շենքերի պատուհանները։

Նշվում է, որ 5 քաղաքացի վնասվածք է ստացել, մի կին էլ մնացել է քամուց շրջված կանգառներից մեկի տակ: Բժիշկներին չի հաջողվել փրկել վերջինիս կյանքը: