Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:20-ի սահմաններում Կոտաքի մարզի Ջրառատավան գյուղում տեղացել է կարկուտ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին:
Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասների չափը որոշելու համար:
Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից: