Սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը հարվածներ է հասցրել Հասաքե մարզի արևմտյան գյուղերում «Իսլամական պետության» թաքստոցներին, որոնց արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումներ են ընթացել նաև Թադմուր քաղաքում, որտեղ ԻՊ-ի ահաբեկիչները զբաղվել են նավթի գողությամբ: Թեժ մարտեր են ընթացել նաև Դարաայի գյուղերում:

 

 

Սիրիական բանակը հաջողություններ է արձանագրել Հալեպում և մերձակա գյուղերում: Ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցության արդյունքում Հալեպի հյուսիսում մի քանի բնակավայրեր են ազատագրվել, մասնավորապես՝ Դեր Զեյթունը, Քաֆրթունան, Բաշքաուին, Թել Մասիբինը, Ռաթյանը: Բախումների ժամանակ մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:

 

 

Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտա, Ջուրուդ ալ Կալամուն և Զաբադանի շրջաններում ահաբեկիչներ են սպանվել, նրանցից ոմանք սաուդացիներ են եղել:

 

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ Հոմսում և Համայում 45 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել են մոտ 200 հազար մարդ: