Եգիպտական բանակը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել Եգիպտոսի հյուսիս-արևելքում' Սինա թերակղզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների արդյունքում սպանվել են 5 ահաբեկիչներ, տասնյակ վիրավորներ են արձանագրվել, այրվել են ահաբեկիչների 30 հավաքատեղիներ, նաև փոխադրամիջոցներ: Անվտանգության ուժերը Ռաֆհ քաղաքի մուտքի մոտ կանխել են ահաբեկչական հարձակումը:
Անցած մի քանի օրերի ընթացքում եգիպտական բանակն ահաբեկիչներին պատկանող տասնյակ թաքստոցներ էր ոչնչացրել, և ձերբակալել 40 ահաբեկիչների:
Ավելի վաղ Եգիպտոսի Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հրամայել էր, որ ղպիտների եկեղեցի կառուցվի Լիբիայում սպանված 21 եգիպտացիների հիշատակին: Նոր եկեղեցին կկառուցվի Ալ Մինա մարզում: Կառավարությանը հանձնարարվել է տարածք տրամադրել եկեղեցու կառուցման համար: