Դամասկոսի մերձակայքում գտնվող հնագույն Մալուլա գյուղաքաղաքում, զինյալների 4-ամսյա շրջափակումից հետո, քրիստոնեական հուշարձաններից միայն ավերակներ են մնացել, զգալի վնասներ են կրել մշակութային տասնյակ կառույցներ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մասնավորապես, ներսից պայթեցվել է Սուրբ Ֆեկլա մենաստանը: Թեպետ շինությունը կանգուն է, սակայն ներքին հարդարանքն ամբողջվին ավերվել են: Զինվորները ամենուրեք ցրված սրբապատկերներ են գտել:

 

Զինյալները լուրջ վնասներ են հասցրել նաև Սուրբ. Սարգիս մենաստանին, որը հիմնադրվել է 5-րդ դարում: Մենաստանի եկեցեղին ավերվել է, գմբեթից հանվել են խաչը և զանգերը:

 

Մինչև զինյալների Մալուլա գյուղաքաղաքի վրա հարձակումը տեղի բնակչությունը կազմում էր 5 հազար:

 

Ավելի վաղ զինյալները գերի էին վերցրել Մալուլայի մենաստաններից մեկ մայրապետին և միանձնուհիներին: Նրանց երկար բանակցություններից հետո ազատ էին արձակել: