Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատ փետրվարի 14-ին' ժամը 03:40-ին, Ստեփան Միրզախանյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Աբովյան փաղոց թիվ 23 տան հարակից բակում: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությու նից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, եւ հրդեհը մարվել է 04:24 րոպեին: Հրդեհի հետեւանքով այրվել է Միրզախանյանին պատկանող բակում կուտակված 5 ք/մ թեփը:

 

Իսկ ավելի վաղ' փետրվարի 13-ին' ժամը 21:47-ին, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատ Սահակյան Սահակից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում, եւ այրվում է տուն: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, եւ հրդեհը մարվել է 00:33 րոպեին:

 

Հրդեհի հետեւանքով այրվել է Շիրազի փողոցի թիվ 1 տան 250 ք/մ մակերեսով տանիքի 170 ք/մ-ը եւ 250 հակ անասնակեր:

 

 

Լիլիթ Մաճկալյան