Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում օգոստոսի 28-ին, ժամը 06:15-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Ժամը 19:31-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար և 5 լեռնափրկարար:
Ժամը 23:05-ին հրդեհը մեկուսացվել է. սահմանվել է հերթապահություն: