Ջաջուռ գյուղի հարակից խոտածածկ տարածքում սեպտեմբերի 7-ին հրդեհ է բռնկվել: Այն արդեն ընդգրկել է 5-6 հա տարածք:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանն ասաց, որ ամեն ինչ արվում է, որ հրդեհը մոտակա բնակավայրերին չհասնի: «Տեղում 3 մարտական հաշվարկ է աշխատում` 33 փրկարարով, 40 զինծառայող»,-ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ սեպտեմբերի 7-ին 14 խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել: Սեպտեմբերի 6-ին դրանց թիվը 28-ն էր:
«Ջերմային նման բարձր ֆոնի պայմաններում մենք վերջին ժամանակներս նման քանակությամբ խոտածածկ տարածքների այրվելու վերաբերյալ ահազանգեր չէինք ստացել: Բոլոր ահազանգերին էլ ընթացք է տրվել, եւ ամեն ինչ արվել է հրդեհաշիջման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար»,-ասաց նա: