Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքը: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

«Այսօր ահազանգ ենք ստացել, որ այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքը: Այն խոտածածկ է և թփուտներ, ծառեր գրեթե չկան: Այս պահին դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ, իրականացվում է հրդեհաշիջում»,- ասաց նա: