Վեդու գերեզմանատան հարակից տարածքում իրականացվել են աղբի մաքրման աշխատանքներ, որոնք կատարվել են ոչ թե պատկան մարմինների, այլ «Վեդու քաղաքացիական նախաձեռնության» կողմից։ Տարիներ շարունակ խնդիրն առկա է եղել, սակայն ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանության կողմից էական լուծում չի տրվել։