Նախկին Փակ շուկայի, այժմ Պրոսպեկտ մոլի հարակից տարածքը կրկին վերածվել է շուկայի: Արդեն 1 շաբաթ է առևտրականները քաղաքի այս հատվածում շարունակում են զբաղվել փողոցային առևտրով և բացօթյա տարածքում վաճառել տարատեսակ սննդամթերք՝ ձկնեղեն, բանջարեղեն, մրգեղեն և այլն:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ քայլեր էր իրականացնում, այն պետք է արգելվեր այս տարվա հունվարի 1-ից, իսկ փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով «խոստացված տաղավարների տրամադրում»:
Թեև խնդիրը մինչև Ամանոր պետք է կարգավորվեր, սակայն դատելով իրավիճակից կարելի է արձանագրել՝ ոչինչ չի փոխվել: