«Mediamall.am»  կայքն առանձնացրել է օրվա առավել ուշագրավ նորությունները.


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց

 

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Կոմիտասի շուկայի հարակից գետնանցումում վիճաբանություն է տեղի ունեցել

 

Գիշերը, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ' հարված ստանալու հետևանքով:

Պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Կոմիտասի շուկայի հարակից գետնանացումում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էմին Ա.-ի դեմքին ձեռքով երեք անգամ հարվածել և մարմնական վնասվածք պատճառել է ոմն Արման:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը 1987 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

***

 

Առաջիկա օրերին հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առանձին հատվածներում, օգոստոսի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:
Երևանում օգոստոսի 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 15-17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան, օգոստոսի 18-ին'+38, օգոստոսի 19-ին' +39 աստիճան:

 

***

 

ԿԽՄԿ-ն աշխատում է Կարեն Պետրոսյանի դիակի փոխանակման կամ վերադարձի ուղղությամբ. Սեյրան Օհանյան

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատանք է տանում ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է այդ ուղղությամբ: Արդյունքներ կլինեն' կլինի կամ փոխանակում, կամ վերադարձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությու նը»: Փորձագիտական շրջանակները վկայում են, որ Կարեն Պետրոսյանին սպանել են գերության մեջ, իսկ ՀՀ ԱԳ նախարարությա մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գոր ծընկեր երկրներին:

Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

 

***

 

Սպանություն Աբովյան քաղաքում

 

Ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց օգոստոսի 13-ին' ժամը 07.50-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի խաղահրապարակում հայտնաբերել է մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1947 թ. ծնված Գագիկ Սարգսյանն է: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կարևոր ֆունկցիաների խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ, բութ վնասվածքի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի բաժնի և Կոտայքի քննչական բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում, օգոստոսի 14-ին' ժամը 18.55-ին, սպանություն կատարելու կասկածանքով Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1972թ. ծնված Արտյոմ Զ.-ն և ներկայացվել քննչական բաժանմունք հարցաքննության: Նա ցուցմունք է տվել, որ օգոստոսի 11-ին' ժամը 21.00-ի սահմաններում, իրեն հայհոյելու համար ձեռքով հարվածել է Գագիկ Սարգսյանի դեմքին, այնուհետև տեղափոխել հիշյալ վայրն ու հեռացել: Արտյոմ Զ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

«Կրպակ» ՍՊԸ-ն առանց լիցենզիայի ենթավարձակալությամբ տաղավարներ է տրամադրել տարբեր տնտեսվարողների

 

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ միջոցառումների շրջանակում վարչության 8-րդ բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բա ցահայտվել. բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Կրպակ» ՍՊԸ-ն, թեպետ հիմնականում խանութների ցանցի միջոցով իրականացնում է սննդամթերքի և այլ ապրանքների մանրամեծածախ առևտուր, նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում. Երևանի Նոր-Նորք 7-րդ զանգվածում և Հրազդան քաղաքում վարձակալված առևտրի կետերում, բացի մանրամեծածախ առևտրից, նաև ենթավարձակալությամբ տաղավարներ է տրամադրում տարբեր տնտեսվարող սուբյեկտների, որոնք պայմանագրի հիման վրա նույնպես իրականացնում են մանրածախ առևտուր:

Ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորելու նպատակով «Կրպակ» ՍՊԸ-ում ՕՀՎ 8-րդ բաժնի և Հրազդանի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորվել են:

Համաձայն օրենսդրության, «առևտրի իրականացման վայրի կազմակերպում»-ը լիցենզավորման ենթակա գործունեություն է, մինչդեռ «Կրպակ»-ը վերոհիշյալ հասցեներում նմանատիպ գործունեությունն իրականացնում է առանց լիցենզիայի, ինչի համար ընկերությանն առաջադրվել է տուգանք' համապատասխան պետական տուրքի տասնապատիկի չափով' կազմելով 15 միլիոն դրամ: Վերականգնման ենթակա է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքը' 1.5 միլիոն դրամի չափով: Դեպքի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության քննչական վարչություն' հետա գա ընթացքը որոշելու նպատակով:

 

***

 

Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին վտարել միջազգային կազմակերպություններից

 

Ադրբեջանի կառավարության կողմից իրավապաշտպանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ճնշումները պետք է բերեն նրա վտարմանը Միջազգային նախաձեռնության թափանցիկությունից: Նման նախաձեռնությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, հանդես է եկել Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ադրբեջանը հանդիսանում է նշանավոր միջազգային կոալիցիայի' «Արդյունահանող ճյուղերի միջազգային թափանցիկության» հիմնադիր անդամ, որն օժանդակում է բնական ռեսուրսների կառավարման մեջ թափանցիկությանը: Սակայն, Ադրբեջանի կառավարությունը ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակող օրենքներ է կիրառում, ինչը սպառնում է նրանց վերացմամբ, ասվում է HRW-ի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ադրբեջանը լկտիաբար խախտում է միջազգային թափանցիկության կանոնները, եւ այդ կառույցը չի կարող իրեն թույլ տալ խառնված լինել նման կեղծավորության մեջ: Ադրբեջանի կառավարությունը գործնականում անհնարին է դարձրել անկախ կազմակերպությունների մեծամասնության աշխատանքը, եւ նրանք դադարեցրել են կառույցում իրենց գործունեությունը: Կազմակերպությունների առաջնորդները երկյուղում են ձերբակալությունից այն բանից հետո, երբ վերջերս ադրբեջանական իշխանությունները կալանավորեցին երկրի երեք հայտնի իրավապաշտպաններին», -հայտարարել է HRW-ի ավագ հետազոտող Լիզա Միսոլը:

«Արդյունահանող ճյուղերի միջազգային թափանցիկություն»-ը միավորում է երկրներ, ընկերություններ եւ ոչ կառավարական խմբեր, որպեսզի հավաքի եւ հրապարակի տվյալներ պետությունների նավթագազային եւ լեռնաարդյունահանման ոլորտներից եկամուտներիվերաբերյալ:

 

***

 

Ոստիկանները խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողի են ձերբակալել

 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 13-ին' ժամը 23.00-ին, բերման են ենթարկել 1969թ. ծնված Արամ Պ.-ին:

Վերջինս 2013թ. նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով' խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

 

***

 

Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ իրավիճակը սահմանին հանգիստ է

 

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված զսպման, պատժիչ մեխանիզմների կիրառման արդյունքում մենք հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վերջին օրերին լարվածությունը նվազել է, կրակոցները հասել են նվազագույնին, Հայաստանի Հանրապետության սահմաններում կրակոցներ ընդհանրապես այսօր չկան: «Եվ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բնակչությունը, ինչու չէ նաև Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նույնպես հանգիստ լինեն»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումները երբևէ անկանոն կրակոցներին չեն պատասխանում, այլ պատասխանում են միայն կանոնավոր կրակոցներին, դիպուկահարներին և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման դեպքում:

Դիտարկմանը, որ սահմանին լարվածության նվազմանը նպաստել է Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ եռակողմ հանդիպման համար Հայաստանի Հանրապետության տեսակետն ավելի հիմնավոր դարձնելու համար հայկական զինված ուժերը նպաստավոր պայմաններ էին ստեղծել, իսկ հանդիպումից հետո էլ հնարավոր եղավ հասնել նրան, որ իրավիճակն այս պահին հանգիստ է:

 

***

 

Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին թողել Է կալանքի տակ

 

Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ Է թողել գործարար Լեւոն Հայրապետյանին, ով մեղադրվում Է վատնման եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների լվացման մեջ: «Բասմանյան դատարանի որոշումը' կալանավորումը որպես Լեւոն Հայրապետյանի խափանման միջոց ընտրելու մասին, թողնել առանց փոփոխության, պաշտպանության վերաքննիչ գանգատն՝ առանց բավարարման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասված Է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման մեջ:

Նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի վճիռը համարել Է «աղաղակող»: «Նա մեղադրվում Է մի հոդվածով, ըստ որի' չի կարելի կալանքի տակ վերցնել (ՌԴ-ի Քրեական օրենսգիրք 174.1), ուստի դա աղաղակող խախտում Է: Ես կարող եմ քննչական մեկուսարանում նրա գտնվելը բացատրել սոսկ այն բանով, որ ստացվել Է ինչ-որ հզոր պատվեր»,- ասել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դատական նույն նիստի ժամանակ հայտարարվել է, որ հետաքննությունն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են Լեւոն Հայրապետյանի մասնակցությունը դրամական միջոցների վատնամանը եւ լվացմանը: «Հայրապետյանի մոտ կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վկայում են նրա մասնակցությունը հանցագործության կատարմանը»,- ասել Է նա: Թե հատկապես ինչ փաստաթղթերի մասին Է խոսքը, քննիչը չի հայտնել:

Հետաքննության ներկայացուցիչը խնդրել Է մերժել մեղադրյալի համար պատժի ավելի մեղմ միջոց ընտրելու՝ պաշտպանների պահանջների բավարարումը: Նրա խոսքով՝ Հայրապետյանն ունի զգալի ֆինանսներ, կապեր, անշարժ գույք արտասահմանում, ուստիեւ կարող Է օգտվել դրանից, որպեսզի թաքնվի, ճնշում գործադրի գործի մյուս մասնակիցների վրա, ինչպես նաեւ այլ եղանակով խանգարի հետաքննության ընթացքին:

 

***

 

Ոստիկանության Անիի բաժնում 44-ամյա կինը որսորդական հրացան է հանձնել

 

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1970թ. ծնված Մարինե Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

***

 

ՍԱՊԾ-ը արգելել է «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը: Ա/Ձ Արմեն Սուքիասյանի պանրի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնի կական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբսահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնելու տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 29-ը:

 

***

 

ԱԳՆ-ն' Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանության մասին

 

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ինչպես կմեկնաբանեք Իրաքում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները։

Պատասխան. Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության' հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականցվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։

Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարկանններ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ։

 

***

 

Ֆրանսիացի պատգամավորը ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցում է ուղարկել Լորան Ֆաբիուսին

 

Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ժան-Ֆրանսուա Մանսելը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանի լարվածության կապակցությամբ դիմել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Մանսելը հարցում է ուղարկել Ֆաբիուսին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից անմիջապես հետո: Նա հիշեցրել է արտգործնախարարին, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է և կոչված է ուղիներ փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

 

«Ես հարցրել եմ, թե ինչ է ֆրանսիական կառավարությունը մտածում այս հարցի շուրջ և ինչ քայլեր են նախատեսվում հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով»,-ասել է Ֆրանսուա Մանսելը:

 

 

***

 

 

Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման մասշտաբը խիստ թերագնահատված Է. ԱՀԿ

 

Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման մասշտաբը, բռնկում, որը զարգանում է Արեւմտյան Աֆրիկայում, խիստ թերագնահաված է, եւ այն կարող է տեւել եւս մի քանի ամիս: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը, վկայակոչելով Աֆրիկայում աշխատող բժիշկներին, հաղորդել Է, որ Էբոլայով ախտահարվածների եւ դրանից մահացածների թվաքանակը չի արտացոլում ընդհանուր պատկերը, ինչի հետեւանքով «բռնկման մասշտաբը խիստ թերագնահատված Է»:

«Ինչպես սպասվում Է, բռնկումը կտեւի եւս որոշ ժամանակ: Պատասխան միջոցների գործառական պլանը նախատեսված Է հետագա մի քանի ամիսների համար»,- ընդգծել Է ԱՀԿ-ն:

Վերջին տվյալներով՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Նիգերիայում սուր վիրուսային վարակի զոհ Է դարձել 1069 մարդ, 1975-ն ախտահարված Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: