ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․
«Երեկ Երևանի կենտրոնում մեծ շուքով բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 4 հոգով կարմիր ժապավենը կտրելուց հետո ավետեց. «Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին»:
Բայց նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլև մարդու իրավունքների ակնհայտ խախտում. ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից...
Այնպես որ, գնահատականը՝ անբավարար, այս ստուգարքն էլ չհանձնեցիք, Տիգրա՛ն Ավինյան»: