Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագիտական պեղումներ են կատարում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն ընթանում են միանգամից երկու հին բնակատեղիներում, որոնցից մեկը պատկանում է բրոնզեդարյան, մյուսը' հելլենիստական դարաշրջանին: Հելլենիստական դարաշրջանի հուշարձաններ, ըստ Արսեն Բոբոխյանի, Գեղարքունիքի մարզում պեղվել են նախորդ դարի 60-ական թվականներին, Սոթքից ոչ հեռու գտնվող Ակունք եւ Կարճաղբյուր գյուղերում: Առայժմ հողի շերտերից ազատվում են պարիսպների մնացորդները, ավերակ շինությունները: Պեղումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի վերջերը:

 

Խոսրով Խլղաթյան