Չինաստանում տասը դպրոց այս պահին անցում է կատարել «խելացի» համազգեստի, հայտնում է Fox News-ը։
Այս համազգեստի յուրահատկությունը նրա ներկառուցված չիպն է, որը թույլ է տալիս հետեւել աշակերտների երթուղուն։
GPS-ով հագեցած համազգեստը հետագայում մշակվել է մասնավոր ընկերության կողմից, դրանց հիմնական նպատակը ուսանողի բարձր առաջադիմությունն է։
Այսպիսի համազգեստը թույլ չի տալիս դպորցականներին «անպատիժ» փախչել դասերից։
Ավելին, նոր դպրոցական համազգեստում հատուկ ազդանշանային համակարգ է կառուցված, որը միանում է, հենց աշակերտը դասի ժամանակ դուրս է գալիս դպրոցից կամ էլ դասերին քնում է։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ աշակերտների ուսուցիչներն ու ծնողները հասանելիություն ունեն «խելացի» համազգեստի տվյալների բազային։