Հայաստանի 50-ամյա քաղաքացին, որը դեկտեմբերի 22-ին տուժել էր Լվովում Սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետեւանքով, հունվարի 1-ին մահացել է 8-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լվովի քաղաքային խորհրդին:
Տղամարդն ամբողջ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում էր, քանի որ նրա վիճակը ծանր էր:
«Մեզ հաջողվեց հաղթահարել այրվածքային շոկը, բայց հաջորդ փուլը, որն առաջանում է 20 տոկոսից ավելի այրվածքների դեպքում, ինտոքսիկացիայի փուլն է: Երեկվանից անալիզների արդյունքների վատթարացում էր դիտվում, զարգանում էր երիկամային անբավարարություն: Ցավոք, ընդարձակ եւ խորը այրվածքների պատճառով սկսվեց ուժեղ ինտոքսիկացիա: Տղամարդու մոտ առկա էր 50 տոկոսի այրվածք»,- հայտնել է Լվովի 8-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի վիրաբուժական օգնության գծով տեղակալ Իգոր Ստոյանովսկին:
Լվովի քաղաքապետարանը իր ցավակցություններն է հայտնել հանգուցյալի ազգականներին եւ մերձավորներին: