Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիներից մեկը՝ Սասուն Հարությունյանը, ով տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն մահացել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին բուժկենտրոնից: «Նրա մարմնի 85 տոկոսը այրվածքներով էր ստացել»,-տեղեկացրին կենտրոնից: Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված մյուս վիրավորը՝ Հովհաննիսյան Էդուարդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: «Նրա վիճակը միջին ծանրության է »,-տեղեկացրին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են: Ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառները ճշտվում են: