«Արևելքի» տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգիստի պшյթnւնից վիրավորված Անետ Խաչիկյանը մшհшցել է Բեյրութի Զահլե շրջանի հիվանդանոցում:
Էշրեֆիեի իր տանը ծանր վիրավորվելով՝ հայուհին 24 օր գտնվել է կnմшյի մեջ, նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Հիշեցնենք ըստ պաշտոնական վարկածի 2014 թվականին մոլդովական MV Rhosus նավը, որը 2,750 տոննա ամմոնիումի նիտրատ էր տեղափոխում Վրաստանի Բաթումի քաղաքից Մոզամբիկի Բեյրա նավահանգիստ, տեխնիկական խնդիրներով կայանել է Բեյրութի նավահանգստում։ Երբ նավն աննորոգելի է ճանաչվել, բեռը տեղափոխվել է նավահանգիստ, իսկ նավը՝ լքվել։
Հետագայում բեռը պահպանվել է նավահանգստում՝ առանց անհրաժեշտ անվտանգության կանոնների պահպանման։
Տեղում պահեստի պատի վերանորոգման, զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հրդեհ, որին հաջորդել է պայթյուն։