SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 21:20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետի տեղակալ Բախտագյուլյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Օվսաննա Դիլանյանն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է իրենց հսկողության տակ: Գորիսի ոստիկանները պարզել են, որ Օ. Դիլանյանին ծեծի է ենթարկել ամուսնու հայրը՝ 55-ամյա Զավեն Ջավահիրյանը, նրա կինը՝ 54-ամյա Նազիկ Հովսեփյանը: Ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկը գործի է դրել կոշիկ հագնելու թիակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովսեփյանն աշխատում է Վերիշեն գյուղի մշակույթի տանը՝ որպես ակումբավար: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակից է եղել նաև Օ. Դիլանյանի ամուսինը՝ Սևակը: