SHAMSHYAN.com-ի տեղեկություններով' երեկ' հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում' (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հայտարարել է, որ նախորդ օրը' երեկոյան ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում' Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի և 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ' Հ. և Ա. Հակոբյաններին հայտնաբերելու ուղղությամբ:
shamshyan.com-ի տեղեկություններով' Հ. Հակոբյանը Զվարթնոց հյուրանոցային համալիրի սեփականատեր Ճոյտն է, իսկ Ա. Հակոբյանը' նրա տղան է: