Ղազախստանի Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը երեկ հանդիպել է հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի զոհ դարձած երիտասարդի հարազատների հետ: Nur.kz-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում հարազատներին տեղեկացրել են հետաքննության ընթացքի մասին:
Նշվում է, որ ոստիկանության շենքի դիմաց 200-230 մարդ է հավաքվել: Երլան Կոշանովը հավաքվածներին «սպառիչ բացատրություն է տվել»՝ կապված հետաքննության ընթացի և հետագա քայլերի հետ: Նա հայտնել է, որ քննությունը կլինի թափանցիկ և օբյեկտիվ, և բոլոր մեղավորները կպատժվեն: Բացի այդ, նա վստահեցրել է, որ ծեծկռտուքն ազգամիջյան բնույթ չի կրել:
Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Խուլիգանություն» հոդվածներով: Ավելի վաղ ղազախական БАСЕ հեռուստաալիքը դեպքից ուշագրավ մանրամասներ էր հայտնել։