Ամերիկայի Վիսկոնսին նահանգում 28-ամյա դայակ Մարիսսա Տիտսորտը սպանել է երկու ամսական տղային, հետո հանձնել ծնողներին և ներկայացրել, թե փոքրիկը քնած է:
Դայակը քննիչներին ասել է, թե ինքը գիտեր, որ փոքրիկը մահացել է, բայց ինքը չի սպանել: Սակայն հետաքննության միջոցով պարզվել է, որ երեխային սպանել է դայակը՝ նրա գլխին բութ առարկայով հարվածներ հասցնելով: Այս մասին հայտնել է The Sun պարբերականը:
Նշվում է, որ Մարիսսան, ով հղի է և շուտով լույս աշխարհ կբերի իր 6-րդ երեխային, շատ անգամ է աչքի ընկել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքով: