Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա վաղը՝ հունվարի 10-ին, ժամը 14-ին։

Նշենք, որ այս ընթացքում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գրավի դիմաց  Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու հարցով։