Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները հանձնում է ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ:
Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին: Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող:
ԱԺ առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին:
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի: