Դահուկավազքի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները հաջող արդյունք ենք գրանցել միջազգային մրցաշարում:
ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների Գավաթի խաղարկությունում համապատասխանաբար 5կմ և 10կմ ազատ ոճի մրցատարածությունում հաղթող են ճանաչվել։ Մրցաշարին մասնակցում են 5 պետությունների 23 մարզիկներ։
Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն է իր մարզական կարիերիայում: