ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ, Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: